«Ամբերդ քրոնիկոն»-ի նոր հաղորդաշարը՝ նորանկախ Հայաստանի տնտեսական քաղաքականության մասին
10.11.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1372
«Նոյյան Տապան TV»-ի «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական՝ նոյեմբերի 9-ի թողարկման հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանն է։
Հաղորդման շրջանակում կենտրոնի տնօրենն անդրադարձել է նորանկախ Հայաստանի տնտեսական քաղաքականության ընտրությանը, վերլուծել, թե ինչ արդյունքների է հանգեցրել ազատական քաղաքականությունը և ինչ քայլեր է պետք ձեռնարկել առկա թերությունների շտկման ուղղությամբ։ Դավիթ Հախվերդյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման տեսլականին։
«Տնտեսության զարգացումն ինքնիշխանության և անկախության բաղադրիչ․ ՀՀ-ն կարո՞ղ է վերադարձնել կորցրածը» վերտառությամբ հաղորդումը կարող եք դիտել «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում՝ այս հղմամբ։