Շնորհակալագիր ՀՊՏՀ ուսանող, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին

Դիտումների քանակ՝ 1575

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպեց ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ (հեռակա), գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին՝ շնորհավորելու և ոգևորելու նրան շախմատային հաջողությունների առթիվ: Հանդիպմանը ներկա էր նաև Տիգրան Հարությունյանի մայրը՝ մեր գործընկերը, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսինե Հարությունյանը

«Շնորհավորում եմ քեզ հեղինակավոր տարբեր մրցաշարերում հաղթելու և մեր բուհի պատիվը բարձր պահելու համար: Շնորհակալ եմ նաև, որ բոլոր մրցաշարերում անպայման նշում ես, որ մեր բուհի ուսանողն ես, դա ոգևորում է մեզ և բարձրացնում բուհի հեղինակությունը: Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկերոջը՝ քեզ նման շնորհաշատ և լավ մարդ դաստիարակելու համար»,- ասաց բուհի ղեկավարը և շախմատում ունեցած հաջողությունների համար համալսարանի կոլեկտիվի անունից հանձնեց շնորհակալագիր և խրախուսական պարգև:

Տիգրան Հարությունյանը և մեր գործընկերը բարձր գնահատեցին բուհի ղեկավարի մոտեցումը՝ շնորհակալություն հայտնելով իրենց հաջողություններին հետևելու և նման քայլերով ոգևորելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին