ՀՊՏՀ առկա բակալավրիատ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքներն առցանց են
30.07.2021
Դիտումների քանակ՝ 4926
![](https://asue.am/images/1627637902/caa4314c6e75b7df481221ee.jpg)
2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության լրացուցիչ փուլն ավարտվել է: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է ընդունվածների ցուցակները, որոնք ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում՝ այստեղ, Գյումրու մասնաճյուղ ընդունվածներինը՝ այստեղ:
ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» խորագրում։
Շնորհավորում ենք ընդունելության մրցույթը հաղթահարած բոլոր դիմորդներին:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին