«Ամբերդ» մատենաշարի 55-րդ համարը հասանելի է առցանց
08.12.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1384
Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 55-րդ համարը։ Հետազոտությունը հեղինակել են Տիգրան Մարտիրոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Եվգենյա Բազինյանը, Սարգիս Ասատրյանցը, Հայկարամ Դրմեյանը և Նարինե Պետրոսյանը (հետազոտական խմբի անդամներ)։
«ՀՀ սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումների մշակում (Գեղարքունիքի և Տավուշի մարզերի օրինակով)» վերտառությամբ հետազոտությունն ուշագրավ վերլուծություն է՝ նվիրված սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական քաղաքականությանը, ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում ի հայտ եկած կրթական, սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային, ենթակառուցվածքային և անվտանգային մի շարք խնդիրների և դրանց լուծման տարբերակներին։