«Ամբերդ քրոնիկոնն» անդրադառնում է տարածքային կառավարման հիմնախնդիրներին
09.12.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1454
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի համագործակցության շրջանակում հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի երեկվա՝ դեկտեմբերի 8-ի թողարկման հյուրերն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտներ, տնտեսագիտության թեկնածուներ Թագուհի Օհանյանը և Աննա Մինասյանը:
Հաղորդման ընթացքում «Ամբերդի» փորձագետներն անդրադարձել են տարածքային կառավարման հիմնախնդիրներին, տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող նոր լիազորություններին։
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։