«Ամբերդ» մատենաշարի 61-րդ թողարկումն առցանց է

21.06.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1526

Պատրաստ է «Ամբերդ» մատենաշարի 61-րդ՝ «Կանաչ քաղաք» ռազմավարության մշակման և կենսագործման հիմնախնդիրները (Երևան քաղաքի օրինակով)» հետազոտությունը, որի էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Համազասպ Գալստյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ռուդիկ Թադևոսյանը, Քրիստինե Թաթոսյանը, Գագիկ Բադադյանը, Մհեր Շահինյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հեղինակները, հետազոտության շրջանակներում, Երևան քաղաքում «կանաչ կառավարման» գործիքակազմի ներդրմանը խոչընդոտող հիմնախնդիրների բացահայտման և լուծման նպատակով, քանակական և որակական գործիքների կիրառմամբ իրականացված վերլուծության հիման վրա տվել են գիտագործնական նշանակության գնահատականներ, ներկայացրել են առաջարկություններ` նպատակաուղղված ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը և համակարգի զարգացմանը։

Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ՀՀ Երևանի քաղաքապետարանի, պետական մարմինների և ոլորտի ներկայացուցիչների կողմից, նաև օգտակար լինել հետազոտողների և ուսանողների համար։