Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 63-րդ հետազոտությունը

07.09.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1328

ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է «Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 63-րդ  հետազոտությունը՝ «Էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման և սպասարկման վճարների սահմանման ուսումնասիրությունը»: Այն հեղինակել են Միքայել Մելքումյանը (հետազոտական խմբի ղեկավար),  Սուրեն Պարսյանը, Թագուհի Բարսեղյանը, Զարուհի Մելքումյանը, Մարիամ Տիտիզյանը, Ամալյա Բահարյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտության շրջանակներում դիտարկվել է էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման և սպասարկման վճարների սահմանման նպատակահարմարությունը և առաջարկվել են հայաստանյան իրավիճակին համապատասխան կառուցակարգեր (տարբերակներ)։

Հեղինակներն իրականացրել են ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ներկա վիճակի վերլուծություն, ներկայացրել ոլորտի օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագնային քաղաքականության հիմնական դրույթները: Միաժամանակ առաջարկվել է ռեակտիվ էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման նոր մեթոդիկա։