Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 66-րդ թողարկումը
«Ամբերդ» մատենաշարի նոր հրապարակումը՝ «Ապահովագրության շրջանակներում հատուցվող դեղերի փաթեթում ընդգրկված դեղերի շուկայի հետազոտություն», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
Հետազոտության հեղինակներն են Սուսաննա Աղաջանյանը (հետազոտական խմբի ղեկավար), Լուսինե Կարապետյանը, Արսեն Պետրոսյանը, Տաթևիկ Վարդանյանը, Տիգրան Միքայելյանը, Աննա Այվազյանը, Գագիկ Հակոբյանը (հետազոտական խմբի անդամներ): Հետազոտական խմբի խորհրդատուն է Շուշան Մովսիսյանը։
Հետազոտությունը նվիրված է ապահովագրության շրջանակում հատուցվող դեղերի փաթեթում ընդգրկված դեղերի շուկայի հիմնախնդիրներին ու հեռանկարներին:
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հետազոտությունն իրականացրել է արտաքին շահառուների, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ), դեղագործական, ապահովագրության, առողջապահության և հարակից այլ ոլորտների առաջատար մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում։