Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 70-րդ թողարկումը

17.05.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1147

«Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Տնտեսական աճի և պետության եկամտային քաղաքականության միջև փոխադարձ կապի գնահատումը ՀՀ-ում», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Հայկ Բեջանյանը (հետազոտական խմբի ղեկավար), Էդգար Աղաբեկյանը, Սուրեն Լևոնյանը, Հակոբ Թարփոշյանը, Կարեն Սարոյանը, Կամո Դավթյանը, Ժորա Ստեփանյանը, Անուշ Պետրոսյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտության նպատակն է հանդիսացել ուսումնասիրել տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոնները, բացահայտել դրանց շարքում պետության եկամտային քաղաքականության դերը, ինչպես նաև գնահատել պետական բյուջեի եկամուտների և տնտեսական աճի փոխկապվածությունը: Նպատակի իրագործման համար նախ` ուսումնասիրվել են ՀՀ տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոնները և դրանց շարժընթացը, որից հետո վերլուծվել է նաև եկամտային քաղաքականության դերը տնտեսական աճի ապահովման համատեքստում:

Հետազոտությունում գնահատվում է տնտեսական աճի կառուցվածքը և տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոնների ազդեցությունը պետական եկամուտների վրա, բացահայտվում է եկամուտների ավելացմանը միտված տնտեսական աճի կառուցվածքի և տնտեսական աճին միտված եկամտային քաղաքականության մշակման հնարավորությունները: Աշխատանքում ՀՀ համար գնահատվում է օպտիմալ հարկային բեռի մակարդակը ընդհանուր և որոշ հարկատեսակների մասով: Ներկայացվում են առաջարկություններ եկամուտների ավելացմանը միտված տնտեսական աճի ապահովման և տնտեսական աճին նպաստող եկամտային քաղաքականության մշակման ուղղությամբ։