«Ամբերդ. քրոնիկոն» հաղորդաշարի երկրորդ թողարկումը կրթական բարեփոխումների մասին է

30.10.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1585

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ համագործակցության շրջանակում գործակալության յութուբյան ալիքով այսօր` հոկտեմբերի 30-ին, եթեր հեռարձակվեց «Ամբերդ. քրոնիկոն» հաղորդաշարի երկրորդ թողարկումը:

Հաղորդման ընթացքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ, տնտեսագիտության թեկնածուներ Արմեն Քթոյանը և Անուշ Շիրինյանը խոսել են կրթական ոլորտի բարեփոխման անհրաժեշտության մասին: Հաղորդաշարի հերթական թողարկումը` «Կրթական ոլորտի բարեփոխման կարիք ունենք․ կառավարությունում և այլ պատկան մարմիններում այս գիտակցումը կա» վերտառությամբ, կարող եք դիտել այստեղ: