«Ամբերդ» մատենաշարի 48-րդ համարն առցանց է

28.10.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1638

«Պարենային անվտանգության գնահատում և մոդելավորում կարճաժամկետ և երկա­րա­ժամկետ հատվածներում» հետազոտությունը «Ամբերդ» մատենաշարի 48-րդ թողարկումն է և հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Ներկայացվող հետազոտության հեղինակներն են Կարինե Հարությունյանը (հետազոտական խմբի ղեկավար), Լիլիթ Հակոբյանը, Էմմա Մովսիսյանը, Մարիանա Խչեյանը, Մհեր Շահինյանը, Աստղիկ Խաչատրյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է ՀՀ պարենային անվտանգության իրա­վիճակի գնա­­­հատմանը, մեթոդաբանության ու կառուցակարգերի թույլ կողմերի բացահայտմանը և բարելավման գործնական առաջարկություն­նե­րի մշակմանը: Հետազոտությունն ամ­փո­փում է պարենային անվտանգության քաղաքականության ողջ շրջանակը՝ ոլորտային ռազ­մավարություններից մինչև հիմնական դերակատարներ, իրականացվող հետազո­տություններ, միջազ­գային պրակտիկայում կիրառվող գնահատման մեթոդներ և մո­տե­ցումներ:

Հեղինակներն ուսումնասիրել և վերլուծել են պարենային ապրանքների շուկա­նե­րը և առանձին ոլորտներում ներմուծման փոխարինման հնարավորություն­ները, կատարել են միջազ­գային համադրումներ, դիտարկել են Հայաստանում կիրառվող պարենային անվտանգության գնա­­­հատման մե­թոդները, բացահայտել և լուծել են մի շարք մեթոդա­բանական խնդիրներ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ: