Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը
30.08.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1823
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. երրորդ համարն առցանց է։
Պարբերականի այս թողարկման խորագրերն են՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Քաղաքային տնտեսություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…»: Խորագրերի ներքո զետեղված հոդվածները համակողմանի վերլուծություններ են, որոնք լույս են սփռում արդիական բազմաբնույթ հիմնախնդիրների վրա:
«Ամբերդ» տեղեկագրի 16-րդ համարին ծանոթացեք այստեղ։