Ապրիլի 24-ը՝ հիշատակի և պահանջատիրության օր. ՀՊՏՀ-ականները հարգանքի տուրք մատուցեցին
25.04.2019
Դիտումների քանակ՝ 1968
Համայն հայությունն ու քաղաքակիրթ հասարակությունները երեկ միասնաբար ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարացիորեն, մեզ համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի ու սգո օր է, այլև պահանջատիրության,միջազգային հանրության ուշադրությունը վերստին Հայկական հարցի վրա սևեռելու պատեհ առիթ:
ՀՊՏՀ կոլեկտիվն ու ուսանողները՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ միասին, երեկ միացան համահայկական երթին՝ ծաղիկներ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Նշենք, որ ապրիլի 23-ին ՀՊՏՀ տասնյակ ուսանողներ միացել են ավանդական դարձած ջահերով երթին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին