Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն
05.04.2019
Դիտումների քանակ՝ 3706
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն է նշանակվել Արամ Հովհաննիսյանը: Նա ՀՊՏՀ պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության բակալավրիատի շրջանավարտ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարում մասնագիտացման մագիստրոս, 2013-2017թթ. սովորել է ՀՊՏՀ ասպիրանտուրայում:
Արամ Հովհաննիսյանի ինքնակենսագրականը՝ այստեղ:
Շնորհավորում ենք նշանակման առիթով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին