ՀՊՏՀ-ին շնորհվել է EUSA-ի ասոցացված անդամի կարգավիճակ
2023 թ․ հոկտեմբերի 23-ին Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA) գլխավոր ասամբլեան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է EUSA-ի ասոցացված անդամի կարգավիճակ։
Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին, իր կազմում ընդգրկում է 46 անդամ երկրների համահամալսարանական սպորտի ֆեդերացիաներ և հանդիսանում է Եվրոպայում համահամալսարանական սպորտային և կրթական ծրագրեր իրականացնող։
Համալսարանները, որոնց շնորհվել է EUSA-ի ասոցացված անդամի կարգավիճակ, կարող են օգտվել բոլոր առավելություններից, ինչպես նշված է այս կազմակերպության ասոցացված անդամների ուղեցույցում:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը asue.am-ի հետ զրույցում ընդգծեց․ «2022 թ․ ընդունվել է որոշում՝ ասոցիացիայի կազմում ընդգրկել նաև համալսարաններ։ Հետևաբար, անդամ բուհերը կարող են մասնակցել EUSA-ի միջոցառումներին և դառնալ կազմակերպիչներ։ ՀՊՏՀ-ն հենց այդ իրավունքով դարձել է Հայաստանում 2025 թվականին նախատեսված շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության համակազմակերպիչ, իսկ 2024 թվականին Երևանում կհյուրընկալի այս կառույցի գործադիր մարմնի ժողովը»։