Ուսման վարձի` ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է ստացել ՀՊՏՀ 865 ուսանող

19.04.2021
Դիտումների քանակ՝ 2650

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առաջադիմության հիման վրա ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 865 ուսանողի, այդ թվում՝ բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում ստացող 24 ուսանողի: Այս մասին հայտնում են բուհի ուսումնական բաժնից և ներկայացնում մանրամասները։

Ընթացիկ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում զեղչվել է 865 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 349 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեղչվել է 15,0 և ավելի ՄՈԳ ունեցող 294 բակալավրի և 17,0 (85,0) և ավելի ՄՈԳ ունեցող 77 մագիստրանտի ուսման վարձ, ինչպես նաև՝ 11,0-14,99 ՄՈԳ ունեցող 195 բակալավրի և 11,0-16,99 (55,0-84,99) ՄՈԳ ունեցող 22 մագիստրանտի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով։

2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ևս 50 տոկոսի չափով զեղչվել է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 55 ուսանողի ուսման վարձ՝ անկախ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ցուցաբերած առաջադիմությունից:

Հավելենք, որ 30%-ով զեղչվել են 15,0 և ավելի ՄՈԳ ունեցող 64 բակալավրի և 17,0 (85,0) և ավելի ՄՈԳ ունեցող 2 մագիստրոսի ուսման վարձ՝ առանց եկամտային հարկի պահումի և 8,0-14,99 ՄՈԳ ունեցող 121 բակալավրի և 8,0-16,99 (40-84,99) ՄՈԳ ունեցող 11 մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով, ովքեր 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել են մարտական գործողություններին։

Ռեկտորատի որոշմամբ եկամտային հարկի պահումով 38 ուսանող ևս ստացել է ֆինանսական օգնություն: Նրանց կարգավիճակը ներառված չէ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին