ՀՊՏՀ-ական հերոսներն ընկան հանուն հայրենիքի

15.04.2021
Դիտումների քանակ՝ 1623

Խոր ցավով արձանագրում ենք, որ Արցախա-ադրբեջանական պատերազմում զոհվել են ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող (հեռակա) Հովսեփ Կարբիսի Պետրոսյանը (ծնվ. 2000 թ.), ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Գոռ Ռոբերտի Անդրեասյանը (ծնվ. 2000 թ.), հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Յուրիկ Գուրգենի Գուլաբյանը (ծնվ.1999 թ.)։

Հովսեփը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից էր, ՀՊՏՀ էր ընդունվել 2018 թ., 2019 թ. հունվարին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության։

Գոռը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր, ՀՊՏՀ էր ընդունվել 2018 թ., սովորել 1 կիսամյակ և 2019 թ. հունվարին զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։

Յուրիկը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից էր։ Գերազանց (Կարմիր դիպլոմով) ավարտել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը և 2016 թ. ընդունվել ՀՊՏՀ։ Բանակ էր զորակոչվել 2018 թ.՝ «Ես եմ» ծրագրով։

Համալսարանի ղեկավարությունը ՀՊՏՀ-ականների անունից վշտակցում է Հովսեփի, Գոռի և Յուրիկի ծնողներին ու հարազատներին, նրանց հետ սգում սիրասուն զավակների անդառնալի կուրստը և խոստանում մշտապես հիշել ու բարձր հնչեցնել նրանց հերոսական անունները:

Հավերժ փառք ու խոնարհում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին