ՀՊՏՀ-ն և «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամն այսուհետ կաջակցեն երիտասարդ ձեռներեցներին

27.01.2021
Դիտումների քանակ՝ 1140

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և ԵՄ աջակցությամբ ստեղծված «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց մի նոր և կարևոր համագործակցության մեկնարկի մասին։

Երկու կառույցների նպատակն է թե՛ տնտեսության, և թե՛ կրթության զարգացման գործում  ներդնել համատեղ ներուժը, և բիզնեսի զարգացման ծառայությունները հասանելի դարձնել երիտասարդ ձեռներեցների համար։

ՀՊՏՀ Change Lab -ի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր:

ՀՊՏՀ ռեկտորը կարևորեց մեկնարկող համագործակցությունը և նշեց դրա բազմակողմ արդյունավետության մասին։ Հիմնադրամի տնօրեն Նարինե Թերզյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը նոր խթան կհանդիսանա բիզնեսի ոլորտում հայ երիտասարդների ներգրավվածության բարձրացման և նոր հեռանկարների ձևավորման համար։

Այնուհետև ծավալվեց քննարկում, կողմերն անդրադարձան սպասվող ծրագրերին և այլ կազմակերպական հարցերի։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին