ՀՊՏՀ-ն և «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն կհամագործակցեն

23.03.2021
Դիտումների քանակ՝ 1302

Երկու կազմակերպությունների համատեղ գաղափարները, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում, այսօր վավերացվեց համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն Վլադիմեր Շատվերովը քննարկեցին համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների պրակտիկաների, բաց դասերի, հանդիպումների, սեմինարների և քննարկումների  կազմակերպման հնարավորությունները։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ ընկերության համար կարող է հետաքրքիր լինել ՀՊՏՀ Change Lab-ի հետ  համագործակցությունը։

Ընկերության ղեկավար Վլադիմեր Շատվերովը  նշեց, որ ընկերությունն ընդլայնում է իր գործունեության հիմնական շրջանակը, ուստի հաշվապահության, մարքեթինգի, մաքսային վարչարարության և այլ հարակից ոլորտներից  նոր մասնագետների համալրման անհրաժեշտություն կա։ Քննարկված հարցերի իրականացման շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին