ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն
Ասպիրանտուրայի սիրելի դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հեռակա ուսուցմամբ , անվճար հիմունքով ասպիրանտուրայի ընդունելություն:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից, փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև ս/թ դեկտեմբերի 19-ը (ներառյալ): Ընդունելության մանրամասները կարող եք տեսնել այստեղ, իսկ քննության ժամանակացույցը՝ այստեղ:
Վճարովի հիմունքներով հեռակա ուսուցման ասպիրանտուրայի տարեկան ուսուցման վարձը կազմում է 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ասպիրանտուրայի բաժին՝ +374 10593454, +37491755999, +37491900655 հեռախոսահամարներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին