ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն

08.12.2020
Դիտումների քանակ՝ 1289

Ասպիրանտուրայի սիրելի դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հեռակա ուսուցմամբ , անվճար հիմունքով ասպիրանտուրայի ընդունելություն:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից, փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև ս/թ դեկտեմբերի 19-ը (ներառյալ): Ընդունելության մանրամասները կարող եք տեսնել այստեղ, իսկ քննության ժամանակացույցը՝  այստեղ:

Վճարովի հիմունքներով հեռակա ուսուցման ասպիրանտուրայի տարեկան ուսուցման վարձը կազմում է 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ասպիրանտուրայի բաժին՝ +374 10593454, +37491755999, +37491900655 հեռախոսահամարներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին