ՀՊՏՀ ասիստենտը դասախոսել է մոլդովական համալսարանի մագիստրանտների համար

04.02.2021
Դիտումների քանակ՝ 1183

«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (REFINE) նախագծի շրջանակում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ Մարե Խաչատրյանը փետրվարի 3-ին առցանց դասախոսել է Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա) մագիստրատուրայի ուսանողների համար:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Մարե Խաչատրյանը՝ առցանց հանդիպմանը հանդես է եկել «Միասնական հարկային դաշտի առավելությունները ԵԱՏՄ-ում» թեմայով և ներկայացրել է հեղինակային վերլուծությունը (ռուսերենով), որում արծարծվում են ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվող միասնական հարկային համակարգի առավելություններին, բացասական կողմերին առնչվող հարցեր:

«Դասախոսությունն ունկնդրում էին Կոմրատի պետական համալսարանի ավելի քան 30 ուսանողներ՝ ֆինանսական և հաշվապահական մասնագիտություններից, ինչպես նաև թեմայով հետաքրքրված դասախոսներ ու աշխատակիցներ: 80 րոպե տևած դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկումը, մասնակիցներն արձանագրեցին, որ հնչած դասախոսությունն ուշագրավ ու վերլուծական մասով հագեցած էր»,-ասաց Մարե Խաչատրյանը:

Ասիստենտի խոսքով՝ Կոմրատի պետական համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցությունը շարունակական է. նախատեսվում են նոր դասախոսություններ, քննարկումներ ու գիտահետազոտական աշխատանքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին