Ներբուհական մրցումներում բացահայտվեցին ՀՊՏՀ լավագույն հրաձիգները

07.11.2022
Դիտումների քանակ՝ 1008

«ՀՊՏՀ մարզական խաղեր» միջոցառման շրջանակում հոկտեմբերի 21-ին բուհի դասախոսների և աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց հրաձգության ներբուհական մրցում։

Կանանց մրցապայքարում իրենց ուժերը չափեցին 6 մասնակիցներ, և հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահ Լիանա Բաղդասարյանը։ Դիպուկ կրակելու հմտությամբ աչքի ընկան նաև ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Կարմեն Գրիգորյանը և գլխավոր հաշվապահ Էմմա Ադամյանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Տղամարդկանց մրցապայքարում հավասարը չունեցավ ծրագրավորման և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակից Աշոտ Ջահանգիրյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը, 3-րդը՝ նույն ամբիոնի ավագ դասախոս Էդուարդ Ամիրխանյանը։

Հաղթողներն արժանացան պատվոգրերի և մրցանակների։

Հիշեցնենք՝ միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը՝ համալսարանի արհկոմիտեի հետ համատեղ։