ՀՊՏՀ աշխատակիցները դասախոսեցին ԼՂՀ քաղծառայողների հերթական վերապատրաստման դասընթացների շրջանակում

18.07.2022
Դիտումների քանակ՝ 2338

Սույն թվականի հուլիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և նույն կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանը Արցախի պետական համալսարանի կողմից հրավեր էին ստացել դասախոսելու ԼՂՀ քաղծառա­յող­ների հերթական վերապատրաստ­ման դասընթացների շրջանակում:

Թաթուլ Մկրտչյանի դասախոսություններն առնչվում էին Արցախի Հանրապետու­թյունում փոքր և միջին ձեռնարկատիրությանը, տնտեսական քաղաքականության ուղղություններին և մրցակցու­թյան պաշպանության քաղաքականությանը: Դավիթ Հախվերդյանի դասախոսությունները նվիրված էին Արցախի Հանրապետու­թյան տնտեսության ներկա վիճակին և զարգացման հեռա­նկարներին, երկրի մրցունակության բարձրացման հիմնական ուղղություններին, ինովացիոն գործունեության միջազգային փորձին և Արցախում ինովացիոն գործունեության պետական աջակցության ձևերին: Համազասպ Գալստյանի դասախոսության թեմաները վերաբերում էին Արցախի Հանրապետության հարկային դաշտին և հարկային վարչարարությանը, ինչպես նաև Արցախում մասնավորեցված կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման մեխանիզմներին ու դրանց մոնիթորինգին առնչվող խնդիրներին: