ՀՊՏՀ էրազմուսականները մասնակցել են ԵՄ հարևանության տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 2280

«Էրազմուս+»-ի շրջանավարտներ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողներ Աննա Աբազյանը, Խորեն Իսպիրյանը և Մերի Նիկոլայանը (առաջին լուսանկարում) նոյեմբերի 27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են ԵՄ հարևանության տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակի ներկայացուցիչները, ԵՄ երիտասարդ դեսպաններ, «Էրազմուս+»-ի շրջանավարտներ՝ հայաստանյան տարբեր համալսարաններից, երիտասարդական կառույցների անդամներ և ուրիշներ:

asue.am հետ զրույցում մեր ուսանողները նշեցին, որ միջոցառմանը քննարկվել են միջազգային կրթական միջավայրի աշխուժացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ ինչպես խթանել ԵՄ «Էրազմուս+» ծրագրով դեպի Հայաստան օտարերկրացի ուսանողների շարժունությունը:

Նշենք, որ ՀՊՏՀ էրազմուսականները ակտիվորեն ներգրավված են միջազգային շարժունության ծրագրերին նվիրված միջոցառումներում և աշխատանքներում թե´ ՀՊՏՀ-ում, թե´ ՀՊՏՀ-ից դուրս: Նրանք ներկայացնում են «Էրազմուս+»-ը, մասնակցում ծրագրի կազմակերպական և այլ բնույթի աշխատանքներին:

Լուսանկարները՝ «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին