ՀՊՏՀ-ում է Պորտոյի համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2144

Տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ կուրսում նոր ուսումնաշրջանի առաջին դասն այսօր վարեց Պորտոյի համալսարանի քաղաքաշինության ամբիոնի դասախոս Էմիլիա Ռոբելոն, որը ՀՊՏՀ-ում է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում:

«Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» առարկայի ներածական դասին նա խոսեց հողային հարաբերությունների կարգավորման միջազգային փորձի, անշարժ գույքի շուկայի և հողի շուկայի վրա էկոլոգիական գործոնի ազդեցության գնահատման, բնական ռեսուրսների գնահատման ժամանակակից մեթոդների (մասնավորապես քաղաքային հողերի գնագոյացման զարգացման մոտեցումների), ինչպես նաև «կանաչ» քաղաքաշինության մասին:

Դասին ներկա էին ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Աղաջանյանը, ամբիոնի դասախոսներ:

Այս աշխատանքային շաբաթ Պորտուգալիայից ժամանած Էմիլիա Ռոբելոն տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար 8 ժամ կդասախոսի բնօգտագործման տնտեսագիտությանն առնչվող թեմաների շուրջ:

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ մեկնարկող կիսամյակում նախատեսվում է հյուրընկալել «Էրազմուս+»-ի գործընկեր համալսարանների այլ դասախոսների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին