ՀՊՏՀ- ն առաջարկում է երեկոյան ուսուցմամբ 19 մագիստրոսական կրթական ծրագրեր

Դիտումների քանակ՝ 1180

Սիրելի դիմորդներ, ինչպես արդեն հայտարարել ենք, հունիսի 16-ից սկսվել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: ՀՊՏՀ-ում առկա մագիստրատուրայի ընդունելության գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ ընդարձակ հրապարակումը, իսկ հայտագրվել կարող եք սույն հղումով:

Մեր այս հրապարակմամբ, սակայն, ցանկանում ենք ձեզ ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից առաջարկվող երեկոյան ուսուցմամբ մագիստրոսական ծրագրերը, որոնց մասին հաճախ եք մեզ հարցեր հղում  ՀՊՏՀ հանրային հարթակներում:

Այսպիսով ՀՊՏՀ-ն այս տարի առկա մագիստրատուրայի ընդունելություն է հայտարարել 32 կրթական ծրագրերի գծով,  որոնցից 19-ը երեկոյան ուսուցմամբ են: Դրանք են «Տնտեսագիտության տեսություն, «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում» (ըստ ճյուղերի), «Աուդիտ», «Ապահովագրական գործ», «Բանկային գործունեության կազմակերպում», «Մաքսային վարչարարություն», «Գործարար վարչարարություն» (կառավարում) «Հանրային կառավարում», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում», «Արդյունաբերական բիզնեսի կազմակեպում և կառավարում», «Բիզնեսի կազմակերպում», «Տվյալների վերլուծություն և կիրառական վիճակագրություն», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Առողջապահության կառավարում և վարչարարություն», «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրերը:

Այս բոլոր ծրագրերով ուսուցումը կազմակերպվելու է երեկոյան ժամերին, բոլոր ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, բացառությամբ վերջին երկու՝ առողջապահության  ոլորտի ծրագրերի, որոնց տևողությունը 1 տարի է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին