ՀՊՏՀ դոցենտ Ելենա Մանուկյանը մասնակցել է ԱԺ աշխատակազմի նախաձեռնած վեբինար-քննարկմանը

Դիտումների քանակ՝ 1842

ՀՀ ԱԺ աշխատակազմը Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի Հայաստանի նախագահության շրջանակներում հունիսի 16-ին կազմակերպել է «Համացանցային հավաստի աղբյուրների գործածումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական և հետազոտական գործունեության մեջ» խորագրով վեբինար-քննարկում: Վեբինարին հրավիրյալ փորձագետի կարգավիճակով մասնակցել և զեկուցմամբ հանդես է եկել ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ Ելենա Մանուկյանը:

Ինչպես asue.am-ին հաղորդեց մեր գործընկերը, վեբինարը միտված էր Արևելյան գործընկերության խորհրդարանների աշխատակազմերի փորձագիտական և վերլուծական ներուժի բարձրացմանն ու համաճարակի պայմաններում համացանցային հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը: Վեբինարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները (15 մասնակից):

ՀՊՏՀ փորձագետը ներկայացրել է տնտեսագիտական ոլորտի հետազոտություններում լայնորեն կիրառվող համացանցային տեղական և համաշխարհային մի շարք հավաստի աղբյուրները, ներկայացվող տեղեկատվական բազաների հնարավորությունները և դրանց հետ աշխատանքի հմտությունները:

Հիշեցնենք, որ այս շարքի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 25-26-ին Ծաղկաձորում, որի մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությաn հետ կապերի բաժին