ՀՊՏՀ-ում վերջին երկու շաբաթների առցանց ուսուցման հաշվետվություն. խոսուն թվեր և գործընթաց

Դիտումների քանակ՝ 2629

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվել են կրթական գործընթացի ընդհատման հետևանքով մարտի 28-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում առցանց ուսուցման կազմակերպման և կառավարման առցանց համակարգի գործարկման ընթացքի ևս 2 շաբաթվա արդյունքները:

Արդեն 3-րդ շաբաթն ընթացող գործընթացը համալսարանի անձնակազմի և ուսանողության գործադրած ջանքերի շնորհիվ տալիս է ցանկալի արդյունք: Առցանց կրթության կազմակերպման համար սկզբում  կիրառված ասինխրոն կրթության ձևերի (LIVE Streem դասախոսություններ Facebook սոցիալական ցանցում կամ Youtube հարթակում) կիրառման աճը հաշվետու ժամանակամիջոցում ՀՊՏՀ-ում դադարել է՝ տեղը զիջելով անմիջական տեսաձայնային շփման հնարավորություն ընձեռող եղանակներին, որոնց գերակշիռ մեծամասնությունը կազմակերպվել է Zoom հարթակում:

Հաշվետվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:  Առցանց ուսուցման առաջին շաբաթվա հաշվետվությանը կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին