ՀՊՏՀ-ում ներդրվում են մագիստրոսական նոր ծրագրեր. «Բանկային գործունեության կազմակերպում»

Դիտումների քանակ՝ 2590

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվեն մագիստրոսական նոր ծրագրեր՝ նոր ձևաչափով և բովանդակությամբ, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի խոշոր կազմակերպությունների հետ համատեղ: Մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու մասին ՀՊՏՀ-ն գործատուների հետ շուրջ մեկ տասնյակ համագործակցության հուշագրեր և պայմանագրեր է կնքել 2019թ. սկսած:

«Մենք փոխում ենք մագիստրոսական կրթական ծրագրերի փիլիսոփայությունը՝ մեր գործընկերներին մասնակիցը դարձնելով այդ ծրագրերի մշակմանը և իրականացմանը»,- հայտարարել էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ 2019թ. դեկտեմբերի 4-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հուշագրի ստորագրմանը:

Նոր մագիստրոսական ծրագրերը կիրականացվեն

  • Գործատուների հետ համատեղ
  • Մոդուլային սկզբունքով
  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Մոդուլներից անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, այսօրվանից սկսած ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր ծրագրի մանրամասները, որոնք ամբողջ տարի հասանելի կլինեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին