«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է “Brussels Dialogue”քննարկումների միջազգային առցանց ակումբի միջոցառմանը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյան ս.թ. ապրիլի 17-ին մասնակցել է Բրյուսելում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի և Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված “World Order vs Global Disorder” (Աշխարհակարգ vs Գլոբալ անկարգություն) առցանց միջազգային քննարկմանը:
Համաժողովի մասին asue.am-ի հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց, որ միջազգային առցանց քննարկումների ակումբի միջոցառումն իրականացվում էր “Brussels Dialogue” միջազգային նախագծի շրջանակներում: «Քննարկման հիմնական բանախոսն էր ճանաչված քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհայի նքաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն:
Քննարկման թեմաները հետևյալն էին՝
- Թագավարակը որպես արագացուցիչ. Արդի աշխարհակարգի կանոններն ու նորմերը, գոյություն ունի արդյո՞ք ուժերի հավասարակշռություն,
- Միջազգային հարաբերությունների օրակարգը թագավարակի պայմաններում,
- Թագավարակ. վտա՞նգ, թե՞ հնարավորություն աշխարհակարգի համար,
- Համաշխարհային անկարգություն և դիմակայությո՞ւն, թե՞աշխարհակարգ և համագործակցություն,
- Քայլեր միջազգային համագործացության ուղղությամբ:
Վարդան Աթոյանի խոսքով, հիմնական բանախոսի ներածական ելույթից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց բովանդակային քննարկում, տեղի ունեցավ կարծիքների և մտքերի փոխանակում: «Քննարկմանը մասնակցությունը շատ օգտակար էր և մեր կենտրոնի ներուժը՝ արտերկրի գործընկերներին աշխարհի ապագայի վերաբերյալ քննարկումներում ներկայացնելու շատ լավ հնարավորություն», - մանրամասնեց մեր գործընկերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին