ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը Անկախության 30-ամյակի առթիվ

20.09.2021
Դիտումների քանակ՝ 1085

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, հայրենակիցներ,

Արդեն 30-րդ անգամ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը։

Հազարամյակների խորքից է գալիս մեր հայրենիքի պատմությունը, բայց այդ ամենով հանդերձ, ունենք ընդամենը 30 տարվա անկախություն․․․

Իր բազմադարյա պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազում արհավիրքների միջով է անցել, կենաց պայքար մղել ոտքի կանգնելու համար։ Այսօր էլ, այս ճգնաժամային ծանր պայմաններում մենք շարունակում ենք պայքարը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով։ Ցանկանում եմ, որ անկախությունը հարատևի, որ մեր ապագա սերունդներն ապրեն ազատ ու անկախ հայրենիքում։ Թող հետևում մնան բոլոր անհաջողությունները, և թող ապագան բեկումնային լինի մեր բազմաչարչար ժողովրդի համար։ Ցանկանում եմ, որ այլևս երբեք չճաշակենք դաժան պարտության համը, և ոչ մի մայր չսգա իր որդու կորուստը։ Վստահ եմ, որ մեր նոր ապագան կառուցելու գործում հաստատակամ ու վճռական ենք լինելու։

Մաղթանքս մեկն է՝ թող դարերով նշվի այս տոնը, և Աստծո օրհնությունը լինի մեր ազգի վրա։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ