ՀՊՏՀ 807 ուսանողի տրվել է ուսման վարձի զեղչ

Դիտումների քանակ՝ 9454

2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առաջադիմության հիման վրա ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 807 ուսանողի` այդ թվում բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում ստացող 24 ուսանող:  Այս մասին ռեկտորատի որոշումը կարող եք կարդալ այստեղ:

Այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում զեղչվել է 807 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 335 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեզչվել է 14,0 և ավելի ՄՈԳ ունեցող 354 բակալավրի և 14,0 (70,0) և ավելի ՄՈԳ ունեցող 94 մագիստրոսի ուսման վարձ, ինչպես նաև՝ 8,0-13,99 ՄՈԳ ունեցող 315 բակալավրի և 8,0-13,99 (40-69,99) ՄՈԳ ունեցող 20 մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով:

Հավելենք, որ 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ևս 50 տոկոսի չափով զեղչվել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 87 ուսանողի ուսման վարձ՝ անկախ 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ցուցաբերած առաջադիմությունից:

Առանց եկամտային հարկի պահումով զեղչի իրավունք ստացած ուսանողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, եկամտային հարկի պահումով զեղչ ստացած ուսանողների ցանկին` այստեղ, իսկ բացառության կարգով զեղչ ստացած ուսանողների ցանկին` այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին