ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը ծանոթացել է ավարտական աշխատանքների ընթացքին

Դիտումների քանակ՝ 1878

Ապրիլի 15-ից մեկնարկած 2018-2019 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման շրջանը 1 ամսից կամփոփվի: ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանն այսօր շրջայց կատարեց ֆակուլտետներ և ներկա գտնվեց առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի՝ մաքսային գործ, կոմերցիա մասնագիտությունների 4-րդ կուրսերի և աուդիտ մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի պաշտպանություններին: Հանձնաժողովների անդամների հետ նա քննարկեց կազմակերպական և բովանդակային հարցեր:

«Ինչպես տեսանք՝ պաշտպանությունները պատշաճ ընթանում են, հանձնաժողովի աշխատանքը ևս լավ եմ գնահատում, լսեցի մի քանի ուսանողների, որոնցից կցանկանայի առանձնացնել աուդիտ մասնագիտացման շրջանավարտ Անի Կարապետյանի լավ ելույթը»,-ասաց պրոռեկտորն ու նկատեց՝ գրախոսություններում որոշ թերություններ կային, որոնք հետագայում կքննարկվեն:

Կրկին տեղեկացնենք՝ ՀՊՏՀ-ում ապրիլի 15-ից մայիսի 31-ը առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանություններ են, ապրիլի 29-ից մայիսի 31-ը՝ առկա մագիստրատուրայի թեզերի պաշտպանություններ, մայիսի 29-ից հունիսի 20-ը՝ հեռակա բակալավրիատի (5-րդ կուրսեր) ավարտական աշխատանքների պաշտպանություններ:

Բոլորին հաջողություն ենք մաղթում

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին