Ռեկտորատի հերթական նիստում դեկանները զեկուցեցին քննաշրջանի արդյունքների մասին

Դիտումների քանակ՝ 1727

Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, որոնց մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ընդգծելով, որ քննաշրջանը կազմակերպվել է հավուր պատշաճի, սահմանված գրաֆիկին համապատասխան և ընթացել է բնականոն հունով:

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի նախկին ուսանող Մարգարիտա Թովմասյանի ուսանողական իրավունքները վերականգնելու մասին հարցը զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Քննարկելով հարցը՝ ռեկտորատը որոշեց Մարգարիտա Թովմասյանի իրավունքները վերականգնել առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:

Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին ուղղված ուսանողների դիմումները՝ հարգելի բացակայությունների, տարբեր ծրագրերին մասնակցության և այլ հարցերի շուրջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին