«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը հասանելի է առցանց

17.07.2019
Դիտումների քանակ՝ 1951

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի 2019 թվականի 2-րդ համարի էլեկտրոնային տարբերակը պատրաստ է և հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» բաժնում:

«Զարգացման տնտեսագիտություն» խորագրում տեղ են գտել Միքայել Մելքումյանի «Հայաստանի Հանրապետության զարգացման միտումները ԵԱՏՄ շարունակական ինտեգրման պայմաններում» և Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգության ապահովման խնդիրները և երկրի ռազմական արդյունաբերությունը» հոդվածները:

«Ֆինանսներ և հաշվապահական հաշվառումը» ներառում է Վարդան Բոստանջյանի, Արմինե Զախարյանի «Բաժնետիրական ընկերությունների ներդրումային և ինովացիոն քաղաքականությունների արդյունավետության բարձրացման հիմնական մոտեցումները ՀՀ-ում», Արմեն Հակոբյանի «Տրանսֆերային գնագոյացման շարժառիթները և դրսևորումները հարկման ոլորտում», Տիգրան Դավթյանի, Արամ Առաքելյանի «Հեջավորման արդյունավետությունը. Մարկովյան փոփոխման մոտեցումը» հոդվածները:

Հայկազ Ֆանյանի «Ինչպես գոյատևել կացության կազմակերպման ոլորտում` բիզնես մոդելի ժամանակակից փոխակերպումների պայմաններում» և Տաթև Հակոբյանի «Համայնքների խոշորացման ազդեցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի վրա» հոդվածները «Կառավարում» խորագրի ներքո են:

«Մակրոտնտեսագիտությունում» հանդես են գալիս Թաթուլ Մկրտչյանը և Նարեկ Կարապետյանը՝ «Ֆիսկալ ապակենտրոնացման ազդեցությունները Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա», Կարեն Գրիգորյանը, Վազգեն Պողոսյանը, Լուսինե Մխիթարյանը՝ «Վարկային ճեղքերը զարգացած և զարգացող երկրներում», Արփենիկ Մուրադյանը՝ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունները և հնարավոր հետևանքները», Հայկազ Շահնազարյանը՝ «Առողջապահությունը որպես մարդկային կապիտալի կարևոր գործոն», Թագուհի Բարսեղյանը՝ «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագնային արդյունավետ մարժայի ձևավորման ուղիները» հոդվածներով:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրում ներկայացված է Դի Յունայի և Տաթևիկ Վարդանյանի «Ներառական աճ. Չինաստանի զարգացումը և փորձը», «Ապրանքագիտություն» խորագրում՝ Սիլվա Սահրադյանի, Աստղիկ Ղազարյանի, Նարինե Հովհաննիսյանի «Ֆունկցիոնալ նշանակության նոր թխվածքաբլիթների տեխնոլոգիայի մշակում, որակի և անվտանգության գնահատում», «Վիճակագրություն» խորագրում՝ Դավիթ Հարությունյանի «Կրթության վերջնարդյունքի գնահատումը գործոնային վերլուծության մեթոդով» հոդվածները:

Զուխրա Երվանդյանի «Գրիգոր Գուրզադյան. Ճարտարապետական կոթողները`

պատմամշակութային հիշողության պահպանման գործոն» և Անահիտ Ղազարյանի «Հայկական Ազգային Վերածնունդը իբրև արևելաեվրոպական Վերածնության նախորդող շրջան» հոդվածները «Մշակութաբանություն և փիլիսոփայություն» խորագրում են:

Հանդեսն ավարտվում է «Դասավանդման մեթոդաբանություն» խորագրի ներքո Մարինա Գրիգորյանի «Լրագրային նյութերի օգտագործումը ռուսաց լեզվի դասերին` ոչ լեզվաբանական բուհերում» հոդվածով:

Էլեկտրոնային տարբերակը տե՛ս այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին