Հաղորդակցություն դասավանդման ժամանակակից մեթոդներին. ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Նիցայի համալսարանում

Դիտումների քանակ՝ 2404

Հուլիսի 1-12-ը աշխատանքային առումով հագեցած է եղել Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարան (Ֆրանսիա) գործուղված ՀՊՏՀ դասախոսների համար. Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտ Էդգար Աղաբեկյանը, ասիստենտ Վանինե Երանոսյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ Գայանե Հարությունյանը վերապատրաստվել են Ֆրանսիայում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գայանե Հարությունյանը ներկայացրեց գործուղման արդյունքները՝ նշելով, որ օրակարգում են եղել դասավանդման ժամանակակից մեթոդներին վերաբերող հարցեր: Քննարկվել են, օրինակ, առցանց ծրագրեր, որոնք ինտերակտիվ են դարձնում դասաժամը, ներգրավում առավելագույն ուսանողների և կարծիքի հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ուսանողին գործնական գիտելիքի փոխանցման կարևորությանը, պրակտիկաների կազմակերպման առանձնահատկություններին:

Վերապատրաստված դասախոսները ստացել են հավաստագրեր:

ՐԻՖԱՅՆ ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի Միջազգային ծրագրեր խորագրի «Erasmus+» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին