«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2021 թ. 1-ին համարը լույս է տեսել

23.04.2021
Դիտումների քանակ՝ 1612

Գիտական նոր հոդվածներով իր ընթերցողին է ներկայանում «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսը. թողարկվել է տարվա 1-ին համարը։

«Ֆինանսներ» խորագրի ներքո լույս են տեսել Լուսինե Համբարձումյանի «Կյանքի ցիկլի մոդելի կիրառման նպատակահարմարությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերում», Տիգրան Դավթյանի «Ժամանակակից պորտֆելային տեսության և ֆիքս­ված համամասնությամբ պորտֆելի ապահովագրման ռազ­­մավարության միավորումը (կիրառությունը կենսաթոշակային ֆոնդի կառավարման համատեքս­տում), Մանուկ Մովսիսյանի և Գևորգ Մարտիրոսյանի «Ընթացիկ ակտիվների վերլուծության դերակատարումը կազմա­կերպությունների գործունեության մեջ» հոդվածները։

«Կառավարում» խորագրում Արմեն Կարախանյանի «Կոմպետենտային մոտեցումը մարդկային ռեսուրսների հավաքագրման գործընթացում» հոդվածն է։ «Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրում կարող եք ընթերցել Արևիկ Հովհաննիսյանի և Սիրանուշ Չթեյանի «Գործարար միջավայրի կարգավորմանն ուղղված պետական քա­ղաքականությունը ՀՀ-ում», Մարե Խաչատրյանի, Հայկ Քալանթարյանի «Վենչուրային գործունեության զարգացման հիմնահարցերը Հայաստանում՝ միջազգային փորձի համատեքստում» հոդվածները։ «Միջազգային տնտեսագիտություն» խորագրի ներքո Էրիկ Համբարձումյանի և Սուսաննա Մխիթարյանի «Եկամուտների անհավասարաչափ բաշխման դրսևորումները զարգացող և զարգացած երկրներում», Լուսինե Ստեփանյանի

«ՀՀ հեռահաղորդակցության շուկայի միջազգայնացման հիմնա­խնդիրները», Լուսինե Հարությունյանի «Մետաղական հանքարդյունաբերությունը համաշխարհային տնտեսության զարգացման համատեքստում», Վռամ Կարապետյանի «ՀՀ արտադրական մասնագիտացման գնահատականը ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հոդվածներն են։

«Հայագիտություն» խորագիրն այս համարում ներկայացնում է Արման Անդրիկյանը՝ «Իրանահայ հոգևոր թեմերի գրչու­թյան կենտրոնները XIV-XV դարե­րում» հոդվածով։ «Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Գևորգ Հակոբյանի «Հայաստանյան բուհերում դասավանդվող փիլիսոփայական գիտակարգերի հերթագայման հիմնախնդրի շուրջ» հոդվածն է։

Գիտական հանդեսի այս համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին