ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները՝ համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1871

ՀՊՏՀ անձնակազմն ու ուսանողներն այսօր միացան «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին: ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների կողքին էր նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Քաղաքը մաքրելու և կանաչապատելու գաղափարը ոգևորել է ՀՊՏՀ-ականներին: Վաղ առավոտից համալսարանականները մեծ եռանդով սկսեցին հարազատ բուհի բակային տարածքների, հարակից այգու մաքրման և բարեկարգման աշխատանքները:

ՀՊՏՀ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվն ու ուսանողները մեծ ուրախությամբ են արձագանքել շաբաթօրյակի հրավերին, վաղ առավոտից սկսած աշխատանքներին միացել են ինչպես համալսարանի վարչատնտեսական, պրոֆեսորադասախոսական անձնակազմերի աշխատակիցները, այնպես էլ մեծ թվով ուսանողներ՝ ուսանողական խորհրդի գլխավորությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին