Այսօր Ռուբեն Հայրապետյանի տարեդարձն է

Դիտումների քանակ՝ 2094

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի ծննդյան տարեդարձի առթիվ համալսարանի աշխատակիցների և ուսանողների անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր հարգարժան ղեկավարին, մաղթում առողջություն, երջանկություն, բարօրություն, նպատակների իրականացում:

Հարգելի պարոն Հայրապետյան,

վստահ ենք՝ Դուք ի զորու եք կյանքի կոչել զարգացման այն ծրագրերը, որոնք բուհի կենսագործունեության այս շրջանի համար հռչակել եք գերակա: Թող որ Ձեր կենսագրության այս էջը ևս լի լինի հաջողություններով և Ձեր լուսավոր գաղափարները, առաջադեմ ծրագրերը պսակվեն հաջողությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին