ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը

Դիտումների քանակ՝ 4955

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Տեղեկատվությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից է, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/news/view/7690:

Դիանա Գալոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: