Հիշեցում. շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 1849

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքվածկրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրով հայտարարվում է մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  1. Գործարար կառավարման մագիստրատուրա (MBA)
  2. Մասնագիտացված մագիստրատուրա (Executive MBA):

Դասընթացները կանցկացվեն անգլերենով՝ Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլերկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: 2 տարվավարձավճարի ընդհանուր գումարը կազմում է 9800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 4900 ԱՄՆդոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր տարվա համար: Հնարավոր է վարձավճարների 50 և 70% մասնակի փոխհատուցման համակարգ՝ կախված քննության արդյունքներից: Դիմորդները պետք է հաղթահարեն ընդունելության քննությունները, որոնք կկազմակերպվեն գրավոր և բանավոր հիմունքներով (անգլերենի իմացության ստուգում): Դիմորդները պետք է լրացնեն ընդունելության թերթիկներ և ունենան պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մագիստրոսական ծրագրով ընդունվել ցանկացող դիմորդները ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. ավարտական փաստաթղթի՝ բակալավրի դիպլոմի պատճեն
  2. դիմորդի լրացված հայտը
  3. անձնական թերթիկ
  4. անձնագրի պատճեն
  5. 3 լուսանկար
  6. մոտիվացիոն նամակ
  7. 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը գանձվելու է միանվագ կարգով:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմեք ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքներ իկազմակերպման բաժին կամ զանգահարեք 010 593-426 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին