Աղետների ռիսկի նվազեցման ուսումնավարժանք ՀՊՏՀ-ում

03.05.2024
Դիտումների քանակ՝ 664

Այսօր մեր համալսարանում ավարտվեց աղետների ռիսկի նվազեցման 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված գործընթացը։ Այս անգամ հատուկ տակտիկական դաս-ուսումնավարժանքին մասնակցում էին «Սերվիս» և «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները։ Միջոցառմանը ներկա էին համալսարանի ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի աշխատակիցները, դասախոսներ։

Միջոցառման կազմակերպիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դոցենտ, համալսարանի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի խոսքով՝ գործնական պարապմունքն անցկացվել է ՀՊՏՀ աղետների ռիսկի նվազեցման ուսումնավարժանքի պլանի համաձայն։ Հայտարարվել է օդային տագնապ, աշխատել են հետախուզական, հակահրդեհային, փրկարարական, առաջին բուժօգնության ջոկատները։

Ավարտին ուսանողները վեր են հանել և վերլուծել են թույլ տրված սխալներն ու թերությունները, հանդես են եկել առաջարկություններով և նշել են՝ նմանօրինակ ուսումնավարժանքները, դասախոսությունների հետ զուգակցմամբ, արդյունավետորեն են ամրապնդում տեսական գիտելիքները, բարձրացնում իրազեկվածությունը և պատրաստականությունը, որոնք ՀՀ բնակչության համար, աղետների ռիսկի նվազեցման տեսանկյունից, կենսական նշանակություն ունեն։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում