Գիտական հետազոտությունների մեթոդաբանության շուրջ քննարկում ՈւԳԸ մենթորների հետ

Դիտումների քանակ՝ 1849

Գիտական աշխարհի հանդեպ հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողներին այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոն էր բերել Ուսանողական գիտական ընկերության մենթորների՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի և նշված կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի հետ հանդիպումը: Քննարկման առանցքում գիտական հետազոտության մեթոդաբանությունն էր, Դիանա Գալոյանը համանուն խորագրով զեկուցում ներկայացրեց և ՈւԳԸ-աններին օգտակար խորհուրդներ հղեց գիտական աշխատանքը գրագետ կատարելու համար: Մենթորները մանրամասն պարզաբանեցին այն կետերը, որով պետք է ուղղորդվել հետազոտություն կատարելու ընթացքում. վերնագրի ճիշտ ընտրությունից մինչև սեղմագիր, եզրակացություն, ու առաջարկությունների ներկայացում։

Մասնակցում էին  ՈւԳԸ աշխատանքների համակարգող, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը և ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները։ Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ՈւԳԸ-ն այս ուսումնական տարում նոր թափով ու որակով է մեկնարկել իր գործունեությունը, պատասխանատուների հետ մի քանի հանդիպումներ են եղել, համապատասխան թեմայով մեր հրապարակումներից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին