ԵՏՀ հետազոտական ծրագրերին ՀՊՏՀ մասնակցության շուրջ քննարկում ԵՏՀ կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանի հետ

15.05.2023
Դիտումների քանակ՝ 650

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը մայիսի 12-ին հյուրընկալեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Հայկ Քամալյանը։

Ողջունելով հյուրին՝ ռեկտորը ներկայացրեց բուհում իրականացվող բարեփոխումները, «Ամբերդ» կենտրոնի գործունեությունն ու գիտահետազոտական ծրագրերը։ Հանդիպումն ընթացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող հետազոտական ծրագրերին ՀՊՏՀ մասնակցության հնարավորությունների, ինչպես նաև այդ մասին տեղեկատվության հասանելիության ապահովման շուրջ։