Իրազեկման միջոցառում երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վերաբերյալ
«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով այսօր ՀՊՏՀ-ում իրազեկման դաս անցկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները։
ՆԳՆ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը բնական աղետների, մասնավորապես՝ երկրաշարժի ժամանակ և դրանից հետո բնակչության վարվելակերպի, գործողությունների, տարհանման աշխատանքների կազմակերպման մասին իրազեկումն էր։
ՆԳՆ Փ/Ծ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ԱԻ պլանավորման բաժնի ավագ հրահանգիչ, Փ/Ծ փոխգնդապետ Խաչիկ Շմավոնյանը և նույն վարչության տարերային աղետների բաժնի հրահանգիչ, Փ/Ծ ավագ լեյտենանտ Թաթուլ Աթալյանը թեմատիկ շնորհանդեսներից հետո պատասխանեցին ուսանողների բազմաթիվ հարցերին։
ՀՊՏՀ ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով, որ նման դասընթացները նպաստում են ուսանողների գիտելիքների ամրապնդմանը, և ցանկալի է, որ լինեն շարունակական։