էկոզբոսաշրջության վերաբերյալ դասընթաց ՀՊՏՀ-ում

15.09.2023
Դիտումների քանակ՝ 1242

Սեպտեմբերի 12-ին և 13-ին ՀՊՏՀ-ում կայացել է էկոզբոսաշրջության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ այլ բուհերի և քոլեջների «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ, զբոսավարներ, տուրօպերատորների ներկայացուցիչներ, հյուրատների հիմնադիրներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվող անձինք։

Դասընթացը վարել են Էկոտուրիզմի հայկական ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․, դոցենտ Գայանե Թովմասյանը։ Ժաննա Գալյանը խոսել է էկոզբոսաշրջության և կայուն զբոսաշրջության էության, կարևորության, էկոզբոսաշրջության բիզնեսի և գործելակերպի կիրառման, կայուն զբոսաշրջության սերտիֆիկացման մասին։ Գայանե Թովմասյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում հետազոտությունների իրականացման կարևորությունը և կիրառվող հիմնական մեթոդները։ Դասընթացի շրջանակում տեղի է ունեցել քննարկում Հայաստանում զբոսաշրջության և էկոզբոսաշրջության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ։

Դասընթացի ավարտին մասնակիցներն ստացել են վկայականներ, ինչպես նաև «Ամբերդ» տեղեկագրի համարներ։