Արտալսարանային դասախոսություն` «Ինչպե՞ս սկսել բիզնեսը» թեմայով. վարեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի ներկայացուցիչը
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, ՄՏՀ ամբիոնի ժ/պ Գրիգոր Նազարյանի նախաձեռնությամբ այսօր տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ և միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները «Ինչպե՞ս սկսել բիզնեսը» արտալսարանային դասախոսություն լսեցին: Հյուր-բանախոսը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի «Շինարարներ» մասնաճյուղի կառավարիչ Միխայիլ Ամիրխանյանն էր: Հյուր էին նաև նշված բանկի վերապատրաստումների բաժնի աշխատակիցները:
Ներկաներին ողջունեց Գրիգոր Նազարյանը և ասաց, որ լսարանում են բիզնես հետաքրքրություններ ունեցող ուսանողներ, որոնք բիզնեսի վերաբերյալ յուրաքանչյուր դասախոսությունից օգտակար գիտելիք են ստանում և գործնականորեն բարելավում իրենց հմտությունները:
Բանկի մասնաճյուղի կառավարչի դասախոսությունը բաղկացած էր հետևյալ ենթաթեմաներից՝ «Առաջին քայլերը բիզնեսում», «Բիզնես պլան», «Բիզնես մոդել», «Բիզնես մոդելի օրինակ»:
Հանդիպումը ինտերակտիվ էր, տեղեկատվական, և, անշուշտ, այն փոխանցեց նոր գիտելիք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին