ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ դասախոսություն՝ հրավիրյալ խոսնակի կողմից

Դիտումների քանակ՝ 1994

Եվրոպական Միության «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագիրը շարունակում է իր բնականոն ընթացքը:

Այսօր «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողների համար տեղի ունեցավ դասախոսություն՝ հրավիրյալ խոսնակի կողմից: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի ցուցակման ղեկավար Հասմիկ Սալնազարյանը ՀՊՏՀ-ում էր ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սրբուհի Իսրայելյանի հրավերով՝ ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում:

Հասմիկ Սալնազարյանը ներկայացրեց Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները և նշանակությունը, անդրադարձավ նաև ՀՀ կապիտալի շուկայի ներկա վիճակին: Դասախոսության վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ հարց ու պատասխանի միջոցով:

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում նախատեսվում է անցկացնել դասախոսություն ևս մեկ հրավիրյալ խոսնակի կողմից ծրագրի իրականացման 3-րդ՝ եզրափակիչ տարում:

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆԸ ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը, նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին