Միջֆակուլտետային համագործակցություն. բաց դաս՝ թվային արժույթների հեռանկարների շուրջ

Դիտումների քանակ՝ 1893

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի դասաժամին այսօր կառավարման ֆակուլտետի հեռակա կրթաձևի 5-րդ կուրսերի համար թվային արժույթների մասին զեկուցում ներկայացրեց ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսեցի Անի Եղոյանը: Նա աշխատում է որպես հաշվապահ և հետաքրքրվում է բիթքոյններով: Դասի կազմակերպիչ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Կարմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեման ընտրել են ուսանողները: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սույն նախաձեռնությունը միջֆակուլտետային համագործացության լավ օրինակ է:

Անի Եղոյանը ներկայացրեց բլոկչեյն, մայնինգ հասկացությունները, բիթքոյնների կիրառության ընդլայնման հեռանկարները, ռիսկերը:

Զեկուցման մի հատվածը վերաբերում էր թվային արժույթների վերաբերյալ առաջատար երկրների ղեկավարությունների դիրքորոշմանը:

Ուսանողուհի-բանախոսը սպառիչ պատասխաններ տվեց լսարանի հարցերին: Այսպիսով, ուսանողները ամբողջացրին բիթքոյնների մասին իրենց պատկերացումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին